Tert.am-ը գրում է․

Միքայել Մինասյանը մեղադրվում է մեկ բանում, որ հանդիսանում է գործող իշխանության ընդդիմախոսը։ Այս մասին այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը, որի ընթացքում Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել անհեթեթ մեղադրանքներով, ինչի մասին բազմիցս ենք նշել»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Միհրան Պողոսյանի տեղեկացմամբ՝ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգարվվել ապօրինի հարստանալու համար։

«Ապօրինի հարստանալ ասելով՝ վարույթն իրականացնող մարմինը՝ Դատախազությունը, ի նկատի է ունեցել, որ Միքայել Մինասյանն ավելացրել է իր գույքը կամ պակասեցրել է իր պարտավորությունները, այսինքն, նյութական առավելություն է ստացել, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում իր օրինական եկամուտներով։ Բանից պարզվեց, որ խոսքը միմիայն այն մասին է, որ Միքայել Մինասյանի հայտարարագրում առկա է իր ստացած եկամուտներից ավելի նշված գումարի չափ։ Այսինքն, զուտ գույքը, որն իբր ավելացրել էր Միքայել Մինասյանը, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չուներ»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարող մատնանշել՝ կոնկրետ այս կամ այն գույքի մասին է խոսքը։ Ըստ նրա՝ մեղադրանքի հիմքը հանդիսացել է միմիայն այն, որ հայտարարագրում նշված է եղել ֆիզիկապես այդ թիվը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել