Բոլոր էն գրառումների տակ, որտեղ ասվում է, որ նման քանակի վարակակիրների ու մահերի ուղղակի պատասխանատուն Նիկոլն ու իր թիմն են, միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր հակադարձում են՝ ասելով՝ սաղ աշխարհում էլ մեռնում են մարդիկ, այ դեբիլներ, Նիկոլն ի՞նչ մեղք ունի։

Բացատրեմ․ եթե մարդը կորոնավիրուսից մահանա, օրինակ, Վրաստանում, Մոնտենեգրոյում կամ Ֆինլանդիայում, այնտեղ ոչ ոք չի մեղադրի տեղի իշխանություններին, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ հենց սկզբից ամեն հնարավորն արվել է վարակը կանխելու համար, բայց ինչ-որ պահի մարդիկ վարակվել են և մահացել։

Եթե մարդը կորոնավիրուսից մահանա Հայաստանում, Բելառուսում, Բրազիլիայում կամ Շվեդիայում, այդ ժամանակ բոլորն իրավունք ունեն ասելու, որ հնարավոր էր կանխել նման քանակի մահերն ու վարակակիրները, եթե իշխանությունները խոհեմ գտնվեին:

Այսինքն՝ այն մինիմումը, որը պետք է արվեր իշխանությունների կողմից համավարակի դեմն առնելու համար Հայաստանում, Բելառուսում, Բրազիլիայում ու Շվեդիայում, ուղղակի չի արվել, ինչն էլ անխուսափելիորեն վտանգի տակ է դրել ազգաբնակչության կյանքը: Հայաստանում քարոզարշավ էր, պաչ-պռոշտ, ձեռքսեղմումներ, 3 ամիս հետո հասկացան, որ կլորակների մեջ է պետք կանգնեցնել մարդկանց, մեկ ու մեջ էլ համալիրում կոյկեք փռեցին ու հետ հավաքեցին, Բելառուսն ասում էր՝ երկիրը կանգնացնեմ՝ ի՞նչ եք ուտելու, Բրազիլիան ասում էր՝ հելեք, գործ արեք, ոչ մի վիրուս էլ չկա, Շվեդիայում էլ թողել էին՝ բոլորը վարակվեն, առողջանան, ու կանցնի, բայց պարզվեց՝ տենց չի աշխատում։ Ու հիմա չեն հասցնում մահերին ու վարակակիրներին հաշվեն այս երկրներում:

Այ այս պետությունների ղեկավարները, Նիկոլի ձեռքը բռնած, ուղղակի պատասխանատու են մահերի ու վարակիրների ՆՄԱՆ ՔԱՆԱԿԻ, ոչ թե մահացության ու վարակվելու համար:

Հուսամ՝ հասկանալի բացատրեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել