Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կիրառած կալանքը։ Ու անմիջապես իշխող քաղաքական ուժի բարձր ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակը, սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը»։

Թեև չեմ տիրապետում գործի փաստերին, բայց մի քանի բան ունեմ ասելու.

1) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մեր երկրի լավագույն իրավաբաններից է թե՛ պրոֆեսիոնալիզմով և թե՛ անկողմնակալ ու արդարամիտ լինելու վաստակած համբավով (որպես գիտնական, որպես դասախոս ու, իհարկե, որպես դատավոր):

2) Նշված գործով առաջին ատյանի դատարանի՝ արդեն վերացված որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Ինչպես ասում են, նո քոմենթ։

3) Յուրաքանչյուրդ պետք է գնաք, մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում։

4) Ինչքան ուզում ե, «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել