19-րդ դարում մարդկանց հիգիենայի մակարդակը, կարելի է ասել, ավելի բարձր է եղել, քան այսօր պատկերացնում ենք: Ամեն դեպքում, դա այդպես է եղել ժամանակի ունևոր մարկանց շրջանում: Իսկ ինչպե՞ս էին վերջիններս պաhպանում իրենց մարմնի մաքրությունը:

Ամենօրյա խնամքի մաս էր կազմում յուրօրինակ լոգանքը: Դրա համար անհրաժեշտ էր ընդամենը թաս, սպունգ, օճառ և ոչ շատ տաք ջուր: Չմոռանանք նաև ոչ շատ տաք սենյակի մասին, քանի որ հակառակ դեպքում լոգանք ընդունելը վտանգավոր էր համարվում առողջության համար: Հնարավոր էր գործողությունն անել ննջասենյակում կամ զգեստապահարանի սենյակում:

Մյուս կողմից, եթե մարդը ոտքից գլուխ թաց էր լինում, իսկ դրսում շոգեղանակ չէր, հիվանդանալու հավանականությունը, ինչպես և այսօր, շատ մեծ էր: Այդ իսկ պատճառով հաճախ լվանում էին ոչ թե ողջ մարմինը, այլ ամենակարևոր հատվածները:

Դա Արևելքում էր, որ սպասուհիները լողացնում էին գեղեցիկ տիրուհիներին: Պարկեշտ եվրոպացի կինը 19-րդ դարում իր սպասուհիներին լոգարան չէր թողնում մուտք գործել:

Թասը «շարժական» էր և ոչ այնան ծանր: Այն տիրուհին տեղադրում էր այնտեղ, որտեղ ցանկանում էր այդ օրը լոգանք ընդունել: Մեծ ծավալով ջրի կարիք չէր լինում, և դրա մեջ առավել հարմար լվացվում էին մարդու մարմնի ամենակեղտոտ մասերը:

Հատուկ լոգասենյակներ ի հայտ են եկել միայն 19-րդ դարի երկրորդ կեսին: Նոր տներում դրանք արդեն ներկառուցվում էին, իսկ հներում վերանորոգում էին սենյակը և ավելացնում լոգասենյակ:

Որքան մոտենում են հարյուրամյակի վերջին, այնքան լոգասենյակները կատարելագործվում են: Արդեն ցանկության դեպքում հնարավոր էր այնտեղ մեծ լոգարան տեղադրել, կողքին՝ աթոռակ, ցնցուղ: Այո, այո, ցնցուղը հայտնագործվել է հենց 19-րդ դարի վերջում:

Սառը լոգանքները վնասակար էին համարվում առողջության համար, տաքերը՝ նույնպես: Առավել հարմար տարբերակ էր տաք լոգանքը: Յուրաքանչյուր կին, որի համար թանկ էր իր գեղեցկությունը, հենց գոլլոգանք էր ընդունում ամսական առնվազն երեք անգամ: Նման լոգանքի համար ջրի տաքությունը պետք է լիներ ժամանակակից չափումներով 27-28 աստիճան Ցելսիուս: Համարվում էր, որ գոլ լոգանքը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև հանգստացնում է նյարդերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել