News.am-ը գրում է․

Իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի համար անընդունելի է, որ ընդդիմությունը կառավարությանը այս ընթացքում օգնելու փոխարեն պարբերաբար բարձրացնում է տարբեր պաշտոնյաների հրաժարականների հարցը։

«Մենք 2016թ․ ապրիլյան քառօրյայի ժամանակ ընդդիմադիր էինք, ավելի սկզբունքային, քան այսօրվա ընդդիմությունը, բայց չեմ հիշում, թե մեր կուսակցությունն այդ օրերին պահանջի այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, փոխարենը գնաց Մարտակերտ եւ մեկ ամիս խրամատ փորեց այնտեղ։ Այսօր մեր ընդդիմադիրները, փոխարենը մեր հետ խրամատ փորեն, պահանջում են Արսեն Թորոսյանի, այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը»,- այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորը մարդկանց հորդորեց հետեւել պարետատան կանոններին։

«Ես անձամբ շփվել եմ վարակակիրների հետ, չեմ վարակվել, որովհետեւ կրել եմ դիմակ եւ պահպանել պարետատան կանոնները»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել