ՃՈ-ից հայտնում են, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի՝ 1-77 հեռախոսահամարը:

«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 56-32-94, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 54-46-98 հեռախոսահամարով, կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:

Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն»,-ասված է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել