Armsport.am-ը գրում է․

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կազմակերպությունը քննարկում է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտի տարբեր տարբերակներ, մինչ այժմ որոշում չի կայացվել:

Վերջերս մամուլում խոսակցություններ էին հայտնվել, որ Ռուսաստանը, Պորտուգալիան և Գերմանիան կարող են ընդունել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մինի-մրցաշարը:

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, լիգաների և ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրելու համար հնարավոր որոշումները օրացույցի և ձևաչափի տարբերակների վերաբերյալ, որոնց դեպքում հնարավոր է մրցաշրջանի ավարտը: Ներկայումս քննարկվում են տարբեր տարբերակներ. այս փուլում որոշում դեռ չի կայացվել»,- մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը ТАСС-ը:

Մրցաշարի մնացած հատվածն անցկացնելու վայրի և ձևաչափի վերաբերյալ որոշում պետք է կայացվի հունիսի 17-ին՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել