Ու դա միայն կորոնավիրուսային վիճակը չէ, այլ մեր բոլոր դրսևորումներով ենք վերջիններից մեկն աշխարհում։
Եղած մի բուռ ուղեղավորները պետք է անհապաղ միավորվեն, երկիրը էս անդունդից հանելու ծրագրերը մշակեն ու իրացնեն։
Հայկական արժեքային՝ խի ինքն ով -ա, ով էշ՝ ես փալանը, եղունգ ունես- գլուխդ քորին պետք է անհապաղ հանվեն օրակարգերից ու մեր արժեքայինից։
Մարդկայինի դաշտ պետք է վերադառնանք։ Ու դա պետք է արվի գրագետ, անհապաղ, շիտակ, անողոք ու բաց խոսակցությամբ՝ համացանցով և ՏՎ ալիքներով։
Եթե ընդունակ չենք դրան, եթե չունենք դա հասկացող- քարոզողներին, ապա եղած որակներով հանրությունը պետությունը կկորցնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել