Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 4-ին, շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը: Նշենք, որ երեկ ավարտվեց խորհրդարանի հերթական «քառօրյան», որից անմիջապես հետո մեկնարկել է արտահերթ նիստը:

Հատկաշնական է, որ արտահերթ նիստի օպրակարգում ընդգրկված է 49 հարց, որից միայն երկուսը նախորդ օրը քննարկվեց եւ ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Այս երկու հարցերը կքննարկվեն նաեւ այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ:

Խոսքը «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել