Ինչպես պատրաստել մսով և սպանախով ապուր

Տավարի աղացած մսին կես գլուխ քերած սոխ, փշրած չոր թարխուն, աղ ու պղպեղներ անել, լավ հունցել, անել ընկույզի չափ գնդեր: Կաթսայի մեջ կարագով սոխեռած անել, ավելացնել արգանակը, բրինձը: Հենց արգանակը սկսի եռալ` ավելացնել մսագնդերը, եփել` մինչև բրինձը գրեթե պատրաստ լինի: Ապուրին հալած պանիր ավելացնել, թողնել այն լուծվի, ավելացնել խոշոր կտրտած սպանախը, եփել ևս 3-4 րոպե, աղ ու պղպեղներ անել: Ընկույզը և սխտորը մանրացնել, միասին տրորել, 1-2 ճ. գդալ ապուրի ջուր ավելացնել, աղ ու կարմիր կծու պղպեղ անել: Սոուսը մատուցել առանձին:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով և սպանախով ապուր

տավարի միս  տավարի միս - 300 գրում

սպանախ  սպանախ - 3 փունջ

սոխ  սոխ - 2 գլուխ

թարխուն  թարխուն

մսի արգանակ  մսի արգանակ

պանիր պանիր - 50 գրամ

կարագ  կարագ - 60 գրամ

ընկույզ  ընկույզ - 50 գրամ

բրինձ  բրինձ - 60 գրամ

սխտոր  սխտոր - 2 պճեղ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել