Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնում որոշում է կայացվել պարետային ժամ սահմանել 23:00-ից մինչև հինգշաբթի 06:00-ն: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ նախօրեին սահմանված պարետային ժամը խախտելու համար ԱՄՆ մայրաքաղաքում 19 մարդ է բերման ենթարկվել:

Անցյալ գիշեր Վաշինգտոնում 5-րդ օրն անընմեջ բողոքի ցույց է կայացել Վաշինգտոնում՝ «Սևամորթի կյանքը կարևոր է» կարգախոսի ներքո: Խաղաղ ցույցի մասնակիցների թիվը գերազանցել է 5000-ը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է, որ իշխանությունները թույլ են տվել խաղաղ ցույցերի անցկացումը: Վերջինս հավելել է, որ քաղաքային իշխանությունները քննարկում են նախագահ Թրամփի ցանկացած հայտարարություն զորքեր և ազգային գվարդիա Կոլումբիայի շրջան ուղարկելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել