Armsport.am-ը գրում է․

Իտալիայի առողջապահության փոխնախարար Ալեսանդրո Զամպան հաստատել, որ Իտալիայի կառավարությունը հնարավոր է թույլատրի երկրպագուների մուտքը մարզադաշտեր մրցաշրջանի ավարտին։

«Մենք քննարկելու ենք այդ հարցը գիտատեխնիկական կոմիտեի, սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորոյի և Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցոյի հետ։ Ստացվող վիճակագրությունը օգտակար է ու լավ նշան է այն բանի, որ մենք շարժվում ենք ամբողջական ազատականացման ճանապարհով շրջանների միջև։

Մենք կգնահատենք կորոնավիրուսային իրավիճակը ապագայում, և եթե պանդեմիան իսկապես նվազի, կմտածենք մրցաշրջանի ավարտին ակումբների շնորհիվ հանդիպումները երկրպագուների որոշ քանակով անցկացնելու մասին»,-փոխնախարարի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Ա սերիան նախատեսում են վերսկսել հունիսի 20-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել