Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա 2 որդին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակին՝ Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմին։

Խաչատրյանները պահանջում են դատարանից պարտավորեցնել պատասխանողներին վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքեն։

Նշենք, որ գործով  հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել