Կա զորակոչային վարչություն, կան տարածքային զինվորական կոմիսարիատներ։ Կոմիսարիատները հաշվառում են ապագա զինծառայողին, անցկացնում են բժշկական ստուգում, ապա ծանուցագիր ուղարկում, ու ծանուցագրում նշված օրը զինակոչիկը ներկայանում է կոմիսարիատ։ Այդպես տարեկան 2 անգամ x թվով մարդիկ բանակում փոխարինում են y թվով մարդկանց։ Այս ինստիտուտը, իր թերություններով հանդերձ, մոտ 30 տարի աշխատում է անխափան, ու սա ազգային, ֆիզիկական անվտանգության հարց է։ Ու հիմա պատկերացրեք, որ վաղը զարակոչը դառնում է կամավոր, բարձրի գիտակցության, սոցիալական պատասխանատվության, ֆայմի, քթի ծակի ու այլ հանգամանքների հույսով։ Ինչ է լինում՞ Այո, մի քանի ամիս հետո մենք չենք ունենում բանակ, ապա Արցախ, ապա պետություն։ Բայց քանզի պետությունը հսկանում է հարցի կարևորությունը՝ էս հարցը կամավորության ու սոց․ պատասխանատվության հույսին չի։

Հիմա վերադառնանք մեր իրականություն, որտեղ իշխանությունը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին, բայց զորակոչը անում է կամավոր սկզբունքով։ Բլյաձ, եթե դա պատերազմ է, ու պատերազմը հաղթելու համար պետք է դիմակ, պետք է սոցիալական հեռավորություն, պետք է տունը մնալ, պետք է մաքսիմալ քիչ տեղաշարժվել և այլն և այլն, ինչի է դրա չկատարման մեղավորը գլորիա գործարանի աշխատողը կամ շենգավիթցի երեխեքը՞

Դրա մեղավորը դուք եք, հարգելիներս։ Դուք թշնամու դեմ պայքարելու համար ունեք գերատեսչություն՝ առողջապահության նախարարություն, նախարարությունն ունի հիվանդանոցներ, բուժաշխատողներ։ Դուք ունեք պարետատուն՝ պարետի գլխավորությամբ։ Դուք ունեք ոստիկանություն, քաղաքային զորամասեր, արտակարգ իրավիճակների նախարարություն! եթե դուք ձեր հսկայական ռեսուրսներով ու լծակներով չեք բաշարում արդեն 4 ամիս ընտրել ռազմավարություն ու դրան վերահսկողություն սահմանել, բա մենք պիտի պարվենք պատերազմում։

Բայց չէ։ Ինչպես դուք ապրիլյանին մոբիլիզացիան էիք պատկերացնում 1 ամիս հետո 3 գիծ զենքով սելֆի անելով, տենց էլ սա եք պատկերացնում՝ սելֆիի դիմակով, մի քանի ամիս ուշացած ու անկազմակերպ։

Լրջացեք։ Սրա մեղավորը դուք եք՝ ձեր անգործությամբ, ձեր անլրջությամբ, ձեր անկազմակերպվածությամբ ու միջազգային փորձով սխալները մի ամիս հետո կրկնելու մեծ հաջողությամբ։ Սրա մեղավորը Գլորիայի աշխատակիցը, Շենգավիթցի երեխեն ու ձեր հարևան Պողոսը չէ!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել