168.am-ը գրում է․

«Յուվենտուսի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն խոսել է իր կարիերայի մասին, հաղորդում է Calcio Italia-ն:

«Չէի ցանկանում ավարտել կարիերաս, սակայն, վնասվածքներն ինձ այլ ելք չթողեցին: Նման որոշում կայացնելը չափազանց բարդ էր ինձ համար:

Հիմա ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Ինչ արած. կյանքը շարունակվում է»,-ասել է Մարկիզիոն:

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստի կարիերայի վերջին ակումբը ՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» էր (2018-2019թ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել