Tert.am-ը գրում է․

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրե Տեգնելը, որը գլխավորել է երկրի ոչ միանշանակ մոտեցումը կորոնավիրուսի համավարակի լուծման խնդրում, խոստովանել է, որ տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումների ընդունումն ու հավաքներ կազմակերպելու արգելքը կօգներ խուսափել մեծաթիվ զոհերից: Այս մասին գրում է The Independent պարբերականը:

Sveriges Radio ռադիոկայանի հետ զրույցում Տեգնելը համաձայնել է հարցազրուցավարի հետ, որ Շվեդիայում չափից շատ մարդ է մահացել կորոնավիրուսից:

Սկանդինավյան երկիրն այժմ բնակչության մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում, այն 4 անգամ ավելի բարձր է, քան իր հյուսիսային հարևանների ցուցանիշները:

Շվեդական կառավարությունը նախընտրել էր անտեսել առողջապահության ոլորտի բազմաթիվ փորձագետների խորհուրդները համավարակի ժամանակ երկիրը փակելու վերաբերյալ, և գրեթե բոլոր ոլորտներում ամեն ինչ թողել էր այնպես, ինչպես սովորական ժամանակներում էր: Տարրական և միջնակարգ դպրոցները, ռեստորանները, սրճարաններն ու խանութները բաց էին մնացել, և մինչև հիմա թույլատրված էր մինչև 50 հոգով հավաքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել