Armsport.am-ը գրում է․

«Միլանի» նախկին մարզական տնօրեն Մասիմո Միրաբելին ասել է, որ 2018-ին Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել«Միլան», և ոչ թե «Յուվենտուս»:

«Մենք խոսել էինք Ռոնալդուի տեղափոխության մասին Ժորժե Մենդեշի հետ [Ռոնալդուի գործակալ]:Մենք գիտեինք, որ այդ ամառ Կրիշտիանուն կարող է հեռանալ «Ռեալից»:

Մենք ամեն ինչ արեցինք, բայց հետո չինացի սեփականատերերը [«Միլանի» նախկին տերերը] արգելափակեցին գործարքը, քանի որ այն ընդունելի չէր նրանց համար: Ներկայիս սեփականատերերի դեպքում Ռոնալդուն կլիներ «Միլանի» խաղացող»,- մեջբերում է Միրաբելիին Tribalfootball-ը:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում Ռոնալդուն խփել է 21 գոլ ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։ Մյուս մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Իտալիայի Գավաթ, Իտալիայի Սուպերգավաթ) 35-ամյա ֆուտբոլիստը իր ակտիվում 4 գոլ ու 1 արդյունավետ փոխանցում է գրանցել մասնակցած 10 խաղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել