News.am-ը գրում է․

Մեղադրել, թե սկզբից սենց, հետո նենց, կարող եք մեղադրել նաեւ Անգլիայի վարչապետին կամ պարոն Ծառուկյանին, որ ասում էր բարի մարդկանց չի կպնում, բայց այսօր հասկանալի պատճառներով չի գալիս նիստերի դահլիճ։ Այս ամսին այսօր՝ հունիսի 3–ին, ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

«Համաշխարհային բժշկական կազմակերպություն եւ ընդհանրապես աշխարհը նոր է նման բանի հետ առերեւվում։ Ես չեմ մեղադրում, որովհետեւ, թե պորն Ծառուկյանը, թե դուք, թե ես այս իրավիճակի հետ ծանոթ չենք եղել եւ չգիտես, թե ինչ կլինր, եթե նաիրա Զոհրաբյանը լիներ ՀՀ առողջապահության նախարար, ինչ իրավիճակ մենք կունենաայինք ՀՀ–ում, ավելի վա՞տ, թե՞ ավելի լավ։ Այստեղից խոսել, որ ՀՀ քաղաքացու վրա, որեւէ մեկը, որեւէ բան է գցում, արդար չէ։ Մենք պետք է այդ առաքելությունը վերցնենք մեզ վրա եւ օրինակ ծառայենք։ Պետք չէ մեզ ՀՀ քաղաքացուց տարանջատել եւ չգիտես ինչու մեզնից պաշտպանել։ Շատ ճիշտ է, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի պատգամավորը դահլիճում չէ նույն դիմակ չկրելու պատճառով եւ թող չգա, եթե դիմակ չի կրելու»,– ասաց Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել