Panorama.am-ը գրում է․

COVID-19-ի համաճարակի տարածման պայմաններում առողջապահական կազմակերպությունները հայտարարում էին, որ այն առավելապես վտանգավոր է տարեցների, մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար և պակաս վտանգավոր, կամ վտանգավոր չէ երեխաների համար։ Սակայն կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ Եվրոպայում, ԱՄՆ-ում տեղեկություններ սկսվեցին տարածվել երեխաների մոտ հազվադեպ Կավասակի հիվանդության ախտանիշներով հիվանդանոցներ տեղափոխման վերաբերյալ։ 

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում ևս 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

COVID-19 թեժ կետերում ապրող երեխաների և դեռահասների մոտ, ինչպիսիք են Իտալիայում Լոմբարդիան, ԱՄՆ-ում Նյու Յորք նահանգը, առաջացրել են բորբոքային վիճակ (որը պաշտոնապես կոչվում է երեխաների մեջ բազմամյա համակարգի բորբոքային համախտանիշ կամ MIS-C), որը շատ նման է Կավասակի հիվանդությանը: Այս դեպքերից մեծամասնության դեպքում երեխաների մոտ դրական է եղել COVID-19 հակամարմինները, ինչից ենթադրում են, որ սինդրոմին հետևել է վիրուսային վարակ: Այս մասին գրում է Time-ը։

Նյու Յորքում ներկայումս հետազոտվում են 170 բորբոքային-հիվանդության և երեք մահվան դեպքերը: Այս հիվանդների 92 տոկոսն ունեցել է COVID-19-ին կամ դրա հակամարմինները, և գրեթե բոլորը 20 տարեկանից փոքր են՝ համաձայն պետական առողջապահության վարչության տվյալների:
Դեպքերի վերաբերյալ հաղորդումների շատացմանը զուգահեռ աշխարհը սկսեց ուշադրություն դարձնել այն հազվագյուտ մանկաբուժական սինդրոմին, որը տասնամյակներ շարունակ հիմնականում գտնվում էր ռադարների տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել