Tert.am-ը գրում է․
Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ տարածքում չվերթներ իրականացնելու արգելքի որոշումն ապտակ է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև երկրի Քաղավիացիայի կոմիտեն ունակ չէ անցնելու անվտանգության աուդիտ։ Դա շատ վատ ազդակ է և՛ մեծ ավիացիոն խաղացողներին, և՛ վերահսկողներին, և կոմերցիոն հատվածին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
«ԱԺ-ում մեկ ամիս առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ միայն «Արմենիա» ավիաընկերությունն էր թռնում Լիոն, հիմա այդ մեկն էլ թող չթռնի, ոչինչ, բայց ոչինչ չէ։ Երբ EASA-ի (Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության) աուդիտը չես անցնում, այդ զեկույցը անմիջապես գնում է Իռլանդիա, որտեղ հիմնականում բազավորված են աշխարհի հայտնի գործակալները, որոնք կամ վաճառում են, կամ վարձակալությամբ են տրամադրում օդանավերը։ Նրանք ունեն ռիսկեր գնահատողներ՝ տվյալ երկրի, տվյալ ավիաընկերության ռիսկերի գնահատում է արվում։ Եթե քո երկիրը չի կարողանում վերահսկի, մեծ ռիսկ է, ինչպես կարող են քեզ օդանավ տրամադրել»,- նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ հայկական կամ որևէ այլ ցանկացած ավիաընկերություն օդանավերը ձեռք են բերում վարձակալությամբ տրամադրողների (лизингодатель) միջոցով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։