Tert.am-ը գրում է․

Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ տարածքում չվերթներ իրականացնելու արգելքի որոշումն ապտակ է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև երկրի Քաղավիացիայի կոմիտեն ունակ չէ անցնելու անվտանգության աուդիտ։ Դա շատ վատ ազդակ է և՛ մեծ ավիացիոն խաղացողներին, և՛ վերահսկողներին, և կոմերցիոն հատվածին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։

«ԱԺ-ում մեկ ամիս առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ միայն «Արմենիա» ավիաընկերությունն էր թռնում Լիոն, հիմա այդ մեկն էլ թող չթռնի, ոչինչ, բայց ոչինչ չէ։ Երբ EASA-ի (Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության) աուդիտը չես անցնում, այդ զեկույցը անմիջապես գնում է Իռլանդիա, որտեղ հիմնականում բազավորված են աշխարհի հայտնի գործակալները, որոնք կամ վաճառում են, կամ վարձակալությամբ են տրամադրում օդանավերը։ Նրանք ունեն ռիսկեր գնահատողներ՝ տվյալ երկրի, տվյալ ավիաընկերության ռիսկերի գնահատում է արվում։ Եթե քո երկիրը չի կարողանում վերահսկի, մեծ ռիսկ է, ինչպես կարող են քեզ օդանավ տրամադրել»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ հայկական կամ որևէ այլ ցանկացած ավիաընկերություն օդանավերը ձեռք են բերում վարձակալությամբ տրամադրողների (лизингодатель) միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել