Aysor.am-ը գրում է․

Երեկ պարոն Դանիելյանն ասաց, որ իբրև թե ես ադրենալինի կարիք եմ զգում: Բացատրեմ, որ նման բան չկա. ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ոչ երբեք իր նկատմամբ, իր խոսքն իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին ուղղելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Չգիտեմ՝ ինքն ում նկատմամբ է զգում, ինչ կողմնորոշում ունի, բայց ես կոնկրետ միայն հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ եմ ադրենալինի կարիք զգում», - նշեց Բագարատյանը՝ կոչ անելով կոռեկտ արտահայտվել գործընկերների հասցեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել