Hraparak.am-ը գրում է․

Հանրային կարծիքը հօգուտ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի չէ՝ շարունակ հնչում են նրան պաշտոնանկ անելու կոչեր։  Բայց Փաշինյանը այս պահին չի ուզում  Արսեն Թորոսյանին «հանձնել»` չնայած վերջինիս թույլ տված կիքսերին։ Պատճառները շատ են, բոլոր դեպքերում հնարավոր է ինչ-որ փուլում Թորոսյանը պաշտոնանկ արվի, բայց ոչ այսօր։ Պարետատանը մոտ կանգնած աղբյուրից հետաքրքրվեցինք՝ ինչու այս փուլում պաշտոնանկ չի անում Թորոսյանին, համ էլ՝ քավության նոխազ կդարձնի եւ հանրային կարծիքը կհանդարտվի. «Իրենից լավ աշխաատող չեն կարողանալու գտնել»:

Էլ ի՞նչ պիտի լինի- անի Թորոսյանը, որ վատ աշխատող համարվի. «Ուրիշը լիներ` ավելի վատ էր լինելու։ Էս պարետատան հետ աշխատել հնարավոր չէ, Արսենն ասում է` պետք է այսպես անել` սա անել, չեն անում, չեն լսում։ Հետո ուզում են անել, արդեն շատ ուշ է լինում։ Թորոսյանն ի սկզբանե ասում էր` կարանտինը պետք է «ժոստկի» պահվի, քայլարշավ, հանրաքվե չպետք է արվի՝ չլսեցին»: Բայց Թորոսյանը չէ՞ր ասում` կորոնավիրուսը սովորական գրիպ է, ոչ մի վտանգ չկա, հետո էլ՝ պարետատո՞ւնն է մեղավոր, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որն առաջնորդում էր հանրաքվեն։

Հիմա տպավորություն է, որ այդ ամեն ինչը ուզում են ջաևդել Ավինյանի գլխին. «Չէ, տպավորություն է, որ ջարդում են Թորոսյանի գլխին»: Կամ երկուսի գլխին. «Դա ավելի մոտ է իրականությանը. երկուսն էլ աշխատող տղաներ են, սակայն արդյունքը` այսքան անմխիթարական է եւ, որքան էլ ցավալի, կարծում եմ` ավելի լավ չի լինելու»: Ավինյանի դեպքը հասկացանք, իսկ Թորոսյանի հետ ի՞նչ խնդիր կա. «Թիմում իրեն չեն սիրում»: Ինչու. «Որովհետեւ եթե կորոնավիրուսը դնենք մի կողմ, ընդհանուր առմամբ թիմի ամենաաշխատող, արդյունավետ նախարարներից է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել