Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 10524 դեպք (հունիսի 2-ին՝ 10009): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 515-ով: Կատարվել է 61650 թեստավորում:

Կորոնավիրուսից ապաքինվել է 3454 մարդ (+27), այս պահին բուժվում է 6841 (+473)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 229 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 170 (հունիսի 2-ին՝ 158), այլ պատճառներով՝ 59 (հունիսի 2-ին՝ 56):

Մեկ օրում մահացել է 15 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել