Խոյ։ Դուք ցանկանում եք միայն հրամայել, ղեկավարել և հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրն այն է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ, ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև դրանից որոշ չափով հաճույք են ստանում:
Ցուլ։ Աշխատեք քիչ անհանգստանալ, հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փաստաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը:
Երկվորյակներ։ Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջող է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա, ուրեմն, դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, ձեր նախազգացման հուշումներին հետևելն է:
Խեցգետին։ Այսօր որևէ մեկը կարող է ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության համար, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ:
Առյուծ։ Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է։ Պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ:
Կույս։ Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող խնդիրներն այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը:
Կշեռք։ Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:
Կարիճ։ Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:
Աղեղնավոր։ Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել, դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու արդյունավետ չի լինի, որքան ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի ստացումը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:
Այծեղջյուր։ Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկելու հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Նշանի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն, ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորոթյուններ կտա:
Ջրհոս։ Մի խուսափեք իմպրովիզներից, այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին:
Ձկներ։ Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք, և հնարավորություն ստեղծվի մասնակցելու մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: