Մեր մոլորակի վրա կա մի վայր, որտեղ մարդն իսկապես կարող է մեկուսանալ մյուսներից: Այնտեղ չկան քաղաքներ, բնակչություն: Շուրջբոլորը միայն ջուր և լռություն է: Այդ վայրը միաժամանակ համարվում է մոլորակի ամենամեկուսի կետը, այլ կերպ ասած՝ «աշխարհի ծայրը»:

Գիտնականներն իրավմամբ կարծում են, որ գտել են աշխարհի ծայրը, և այդ վայրը պաշտոնապես կոչում են հարաբերական անհասանելիության բևեռ։ Խոսքը Նեմո կետի մասին է՝ վայր օվկիանոսում, որը բոլոր կողմերից ցամաքից առանձնացած է 2,688 կմ-ով: Ամենամոտ գտնվող վայրերն են Մոտու Նուի կղզին և Դյուսի օղակակղզին:

Կետը հայտնաբերել են 1992 թ. համակարգչային մոդելավորման օգնությամբ: Բացահայտողը դարձել է խորվաթ գիտնական Խրվոյե Լուկատելան: Նա էլ առաջարկել է վայրին տալ անվանումը, որին Ժյուլ Վեռնի վեպերից մեկի մեջ է հանդիպել: Վերջինիս ստեղծագործություններից մեկի հերոսներից մեկը կապիտան Նեմոն է, ով ցանկանում էր մարդկությունից, որքան հնարավոր է, հեռու գնալ:

Նեմո կետում երբևէ ոտք չեն դրել ճանապարհորդները, անգամ այն բացահայտած գիտնականը: Դա չափազանց հեռու է: Այնտեղ հասնելը հնարավոր է, սակայն ոչ բոլորը կկարողանան դա անել: Բնականաբար, մարդիկ չեն կարող ապրել Նեմոյում, քանի որ այնտեղ չկա հող, խմելու ջուր և սնուն: Սակայն բնապատկերը, ամենայն հավանակաությամբ, ապշեցուցիչ գեղեցկություն կունենա:

Այս բացահայտումը մարդիկ չէին կարող բաց թողնել, հատկապես՝ տիեզերական գործակալությունները: Վերջիններս որոշել են, որ քանի որ Նեմո կետը մարդկանցից շատ հեռու է գտնվում, ապա շատ հարմար կլինի տիեզերանավերի մնացորդները պահելու համար: Այդ կերպ անպետք սարքավորումները ոչ մի վնաս չեն պատճառի բնությանն ու մարդկությանը: Նեմոյում՝ օվկիանոսի հատակին, արդեն «հանգչում է» 100 հնացած տիեզերանավ, ինչպես նաև արբանյակներ, տիեզերական այլ տեսակի աղբ:

Կարծես թե այս վայրը ոչ մի բացասական հատկանիշ չունի, և գիտնականները շարունակում են այն ուսումնասիրել, մինչև որ հակառակը չի ապացուցվել: Օվկիանոսի հատակին՝ 5000 մ խորության վրա, կան բակտերիաներ, որոնք ավելի փոքր են, քան մյուս վայրերում: Ամենախոշոր կենդանի արարածին, որին հայտնաբերել են, յեթի խեցգետինն է, որը սնվում է նշված միկրոօրգանիզմներով:

1997 թ. գիտնականները օվկիանոսի հատակից արտասովոր ձայներ լսեցին, որոնք երբևէ բևեռների շրջակայքում գրանցված ամենաբարձր ձայներն են եղել: Շատերը վախեցել էին, սակայն ի վերջո պարզ դարձավ, որ պարզապես կոտրվել է հսկայական սառույց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել