Ես էլ արձագանքեցի վարչապետի խնդրանքին։ Մտածում եմ՝ այս դժվար օրերին պետք է բոլոր ջանքերը միատեղենք։ Այլ տարբերակ չկա։ Եթե այս նամակներն էլ չօգնեն, էլ վերջ, հաշվեք՝ պարտվել ենք կորոնավիրուսի դեմ մղվող պատերազմում։ Չնայած հնարավոր է՝ սա էլ դեռ վերջին միջոցը չէ։ Ի՞նչ իմանաս, թե էլ ինչ լուսավոր միտք կայցելի ժողովրդիս վարչապետին։ Կարող է վաղը ասի, որ վարակը աղմուկից վախենում է, ու խնդրի բոլորիս՝ երկաթե շերեփ ու կաթսա վերցնենք, երեկոյան ժամերին պատուհանից թխթխկացնենք։ Ես նույնիսկ պատրաստ եմ դըմփ-դըմփ-հու գոռալ, մենակ թե մի ձև հաղթահարենք այս զուլումը։

Իսկ դուք ինչի՞ եք պատրաստ հանուն ձեր վարչապետի ու աշխարհի փրկության։

#օգնիր_Նիկոլին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել