News.am-ը գրում է․

Դյուկի համալսարանի գիտնականները կոկաինային կախվածության դեմ նոր դեղամիջոց են մշակել: Այն տարբերվում է ոչ միայն իր արդյունավետությամբ, այլ նաեւ ծանր կողմնակի էֆեկտների բացակայությամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նոր դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկվել է կրծողների վրա: Դրա գործողության հիմքում է NTSR1 ռեցեպտորների վրա  ազդեցությունը: 

Ինչպես հայտնի է, դոֆամինը (հաճույքի հորմոն) կուտակվում է նյարդային հյուսվածքում կոկաինի ընդունման ժամանակ, ինչը կախվածության է հանգեցնում: Այդ պրոցեսը կարելի է ճնշել NTSR1 ռեցեպտորի հետ միացող դեղամիջոցի օգնությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ ռեցեպտորների արգելափակումը հանգեցնում է ոչ միայն կախվածության ոչնչացմանը, այլ նաեւ հիշողության կորստի եւ կյանքի համար վտանգավոր խնդիրների առաջացմանը:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ռեցեպտորները կապված են ռեցեպտորները կապված են բետա արեստին-2 սպիտակուցի հետ, որի մոլեկուլները նվազեցնում են դոֆամինի նկատմամբ նեյրոնների զգայունությունը: 

Այդ սպիտակուցների աշխատանքում խախտումների ֆոնին թմրանյութային կախվածություն է զարգանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել