Tert.amLife-ը գրում է

Դերասան Գոռ Հակոբյանի կինը` Հրանուշ Մնոյանը, հղիության 6-րդ ամսում է։ Երրորդ բալիկի ծննդին ընդառաջ Հրանուշը նոր ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ հղիությունը թեթև է անցնում, միակ բարդությունը կապված է դիմակ կրելու հետ, քանի որ շնչահեղձ է լինում։

«Մի քանի անգամ խանութում վատ եմ զգացել դիմակի պատճառով, բայց փորձում եմ պահել կանոնները և զգույշ լինել»,- ասաց Հրանուշն ու հավելեց ֆոտոշարքն իրականացնելիս էլ բացօթյա տարածք են ընտրել, առաջին հերթին անվտանգությունից ելնելով։

Հրանուշը խոստովանում է` կամակոր ու զգացմունքային հղի է, բայց հղիության առաջին շրջանում դա ավելի վառ էր դրսևորվում, քան հիմա։

Գոռն ու Հրանուշը շարունակում են թեժ քննարկումներ ունենալ երեխայի անվան ընտրության հետ կապված։ Նրանց որդին դեռ անուն չունի։ «Գոռն ավելի տղայական անուններ է ուզում, ես` նորաձև։ Ոչ մի կերպ համաձայնության չենք գալիս»,- ծիծաղելով ասաց մայրիկը։

Նա նկատեց, որ փոքրիկին դիմելաձև դեռ չունեն, բայց խոսում են նրա հետ։ «Գոռն ավելի հաճախ է խոսում երեխայի հետ։ Երեխաներս էլ ամեն օր ինձ առանձին են պաչիկ անում, եղբորը` առանձին, իսկ երբ ինձնից նեղանում են, միայն եղբորն են պաչում»,-ժպիտով ասաց Հրանուշը։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել