Armsport.am-ը գրում է․

Sport-express-ը հայտնում է, որ «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը կարող է գլխավորել Տուլայի «Արսենալը»: 73-ամյա մասնագետի նշանակումը կարող է տեղի ունենալ հաջորդ մրցաշրջանի սկզբում: Ներկայումս «զինագործների» թիմը գլխավորում է Իգոր Չերևչենկոն:

Հիշեցնենք, որ Սյոմինը լքեց մայրաքաղաքային ակումբը մայիսի 31-ին՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:

Վերջերս Սյոմինը ասել է, որ ինքը խանգարում էր ակումբի ղեկավարությանը իր աշխատանքով, և դա հանգեցրեց նրա բաժանմանը մոսկովյան ակումբից: Մայիսի 14-ին «Լոկոմոտիվը» հայտարարեց, որ Սյոմինը պայմանագրի ավարտից հետո հրաժարական կտա գլխավոր մարզչի պաշտոնից:

Հունիսի 1-ից նրա տեղը կզբաղեցնի սերբական «Պարտիզանը» և հունգարական «Ֆեհերվարի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել