Tert.am-ը գրում է․

Դեռևս մարտ ամսին նշում էինք, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է խստորեն պահպանել, որ այսօրվա իրավիճակին չհասնեինք, սակայն Կառավարության անհետևողական և ձևական գործողությունները երկիրը հասցրին մի վիճակի, որ հետո շատ դժվար է լինելու առանց մեծ կորուստների դուրս գալ ստեղծված իրավիճակից. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ոչ մի համաճարակային կանոն չի պահվում, և այս անլուրջ վիճակի մեղավորը հենց Կառավարությունն է: Պետք է նախաձեռնել հետևողական քայլեր և´ համաճարակի տարածումը կանխարգելելու, և´ առողջապահական համակարգը կարգի բերելու համար, ինչպես նաև հիվանդներին արագ օգնություն ցուցաբերելու, հետագա մահերը կանխելու համար»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ քաղաքացիների տեղորոշման մասին օրենքի ընդունումը քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է, ոչ թե առողջապահական հարցերը կանոնակարգելը, քանի որ այդ օրենքի ընդունումից հետո դրական տեղաշարժ չի նկատվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել