Քանի դեռ Արարատի մարզպետը թիթեռ է նկարում, մարզի Ազատավան համայնքի Մյասնիկյան 3 հասցեում բնակվող 66-ամյա Թադևոսյան Գյուլվարդը 9 օր է, ինչ ջերմում է, վերջին 3 օրը՝ արդեն հաստատված կորոնավիրուսով։ Բայց նրան չեն տեղափոխում հիվանդանոց, Արտաշատ քաղաքի շտապօգնությունն ասում է՝ թող մեզ դիմի Ձեր համայնքի բժիշկը, իսկ համայնքի բժիշկը՝ Գևորգյան Վահրամը, ասում է՝ ես չեմ դիմելու, դուք ինքնուրույն գնացեք։

Հարց․ ինչպե՞ս էդ մարդիկ տեղաշարժվեն, որ չվարակեն շրջակա միջավայրը, և ինչո՞ւ է այսպիսի անտարբերություն տիրում։ Երբ տվյալ տիկինն ունի նաև սրտանոթային խնդիր, իր ամուսինը, ով իրենցի տարեց է, նույնպես օրեր շարունակ ջերմում է․ ամենայն հավանականությամբ, նա էլ է վարակված։ Նրանք նաև տանը ունեն մեկ տարեկան երեխա և 5 ամսական հղի հարս, ով խնամում և ինքնուրույն ներարկումներ է անում ջեմություններն իջեցնելու համար։

 Arsen Torosyan Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, միջամտեք այս անելանելի վիճակին, կարծում եմ՝ նրանք միակը չեն, ովքեր հայտվել են այս իրավիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել