Hraparak.am-ը գրում է․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ու փոխնախարարները կրկնակի թեստավորում չեն անցել։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին սոցապից՝ վստահեցնելով, որ չնայած կրկնակի թեստավորում չի եղել, բայց նախարարն ու փոխնախարարները առողջ են։

«Ո՛չ փոխնախարարները, ո՛չ նախարարը կրկնակի թեստավորվում չեն անցել՝ դրա վերաբերյալ ցուցում և ախտանիշեր չլինելու հանգամանքով պայմանավորված. վարակված փոխնախարար չունենք, նախարարը ևս առողջ է»,- ասաց նախարարի խոսնակը։ Նա նշեց, որ նախարարությունում իրեն հայտնի է կորոնավիրուսի հաստատված 4 դեպք։

Հիշեցնենք, որ դեռ շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ վարակվել է փոխնախարար Սմբատ Սաիյանի վարորդ Ջոնը, վարակվել էր նաև աշխատակազմի ղեկավար Մաչյանի օգնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել