ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տարբեր քաղաքներում սկսված զանգվածային բողոքի ցույցերը քաոս են առաջացրել երկրում, գրում է Daily Mail-ը։

Ցույցերի 6-րդ օրն ուղեկցվել է կողոպուտով, թալանով և բռնության ակտերով․ մինչ երկրի տարբեր շրջաններում անցկացվում են խաղաղ բողոքի ցույցեր, մյուսներն անցել են բռնության և վանդալիզմի՝ այրելով տասնյակ մեքենաներ։

Տրանսպորտային միջոցները փողոցային ցույցերի ժամանակ հաճախ են հայտնվում ցուցարարների թիրախում, և չնայած որոշ դեպքերում տրանսպորտային միջոցների վնասումը կարող է զայրույթի արտահայտման միջոց լինել, վերջին օրերին տեղի ունեցածը վանդալիզմի ակնհայտ դրսևորում է, գրում է աղբյուրը։

Հաղորդվում է, որ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում հարձակման է ենթարկվել Mercedes մակնիշի մեքենաների ավտոսրահը։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ավտոսրահ ներխուժած խռովարարները հրկիզում մեքենաներից մեկը, բարձրանում մեքենաների վրա, կոտրում դիմապակիները և ներկերով պատում թանկարժեք սպիտակ մեքենաները։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Honda-ի ցուցասրահը, որը գտնվում է Mercedes-ի ավտոսրահի անմիջական հարևանությամբ, նույնպես տուժել է․ ցուցարարները քարեր են նետել շինության ուղղությամբ։

Հաղորդվում է, որ փողոցներում կայանված մեքենաները նույնպես վանդալիզմի են ենթարկվում։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Rioters Make Off With Dodge Challengers And Torch Mercedes-Benz ...Rioters torch cars in a Mercedes-Benz dealership during protests ...At the US Motor Show destroyed new Mercedes-Benz |Rioters Vandalise A Mercedes-Benz Showroom In Oakland, USA | MotoroidsRioters torch cars in a Mercedes-Benz dealership during protests ...Mercedes-Benz Cars Wrecked and Torched by Protesters in Oakland

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել