Փաշինյանի ընտանեկան թերթը, սուտասանների ընտանիքի ու մարդկանց էշի տեղ դնելու իրենց «լավագույն» ավանդույթների համաձայն, նյութ է թողարկել, որտեղ իբր հերքում են Միքայել Մինասյանի՝ զենք-զինամթերք գնելու հետ կապված վերջերս արված բացահայտումները։ Դրել համոզում են, որ «ОСА АК» զինատեսակը լավն է ու արդյունավետ։ Բայց, այ ապիկարներ, ո՞վ է խի ասել, որ լավը չեն։ Դուք։ Դուք էիք «80-ականների զենք» արտահայտությունը մատի փաթաթան սարքել ու իբր թե «փակել խայտառակ այդ էջը»։ Հիմա ո՞ւմ և ի՞նչ եք փորձում ապացուցել։ Խի Միքայել Մինասյանը ասել է վա՞տ համակարգեր են։ Իհարկե ոչ։ Նա ասել է, որ դուք ստախոս եք․ հակառակ ձեր ասած խոսքերի՝ նույն 80-ականների զենքն եք առել ու դրա համար շատ ավելի թանկ եք վճարել, քան իրենց շուկայական գինն է։ Հիմա դուք էս ասածներից ի՞նչն եք հերքում, այ սուտասաններ։ Թե՞ ձեզ համար կարևոր է միայն, որ գրված տեքստում «հերքում» բառ լինի։ Ինչո՞ւ եք մտածում, թե ձեր ստոր մանիպուլացիաները չեն երևում, մարդկանց ակնհայտ չեն։

Ուրեմն ասեմ՝ իմացեք․ մեր ժողովրդի միջի ուղտն էլ եք դուք, էշն էլ։ Էտ «յոնջան» էլ որ փորձում եք հասարակությանը մատուցել, կտանեք, ինքներդ կորոճաք։

Կից նյութն այստեղ՝ «ОСА АК» զինատեսակը լավագույն միջոցներից մեկն է դարձել ԱԹՍ-ների դեմ պայքարում․ համացանցն արձագանքում է Սարգսյանի փեսային

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել