Գերմանիայում մեծ ակտիվությամբ ու ջանքերով իրականացնում են մի ծրագիր, որը կշարունակվի մոտակա 1,000 տարվա ընթացքում: Խոսքը գնում է յուրօրինակ հնագիտական կառույցի՝ «Ժամանակի բուրգի» մասին, որի կառուցմամբ պետք է զբաղվեն ուղիղ մեկ հազարամյակ: Բուրգը պարզ է թվում արտաքնապես, սակայն դրա յուրաքանչյուր փոքր մասը պատրաստելու համար մեծ միջոցներ ու ջանքեր են հարկավոր, որոնց դեֆիցիտ ունի այժմ իշխանությունը:

«Ժամանակի բուրգի» գաղափարը պատկանում է նկարիչ Մանֆրեդ Լաբերին, ով Հարավային Բավարիայում գտնվող Վեմդինգ քաղաքի ծննդյան 1200-ամյակի կապակցությամբ առաջարկել է ստեղծել առանձնահատուկ հուշարձան: Այդ քաղաքում, չնայած տարիքին, իսկապես հին ճարտարապետական կառույցները բավականին քիչ են, իսկ առկայության դեպքում դրանց արժեքն այնքան էլ մեծ չէ, այդ իսկ պատճառով Լամբերն առաջարկել է սկսել նախագիծ, որը կիրականացնեն բազմաթիվ սերունդներ: Վերջիններս առանց տարիքի կառույցներ կստեղծեն:

Եթե մի կողմ դնենք փիլիսոփայական մասը, ապա «Ժամանակի բուրգը» պարզապես բետոնե պրիզմաների հավաքածու է, ունի շուրջ 1 մ հիմք և 2 մ բարձրություն: Յուրաքանչյուր բետոնը կշռում է մոտ 6 տոննա: Դրանք յուրաքանչյուր 10 տարին մեկով պիտի ավելանան և գտնվեն իրարից հավասար հեռավորության վրա: Արդեն 640 տարի անց կկառուցվի երկրորդ հարկը: Թե տեխնիկապես ծրագիրն ինչպես կիրագործվի, Լաբերը թողնում է սերունդների երևակայությանը:

Առաջին երեք բլոկներն արդեն դրվել են, և 2023 թ. կդրվի նաև չորրորդը: նախագծի պայմանները ոչ մի տեսակի սահմանափակումներ չեն դնում նյութերի, ներկերի և այլ պարագաների հարցում: Իմաստն այն է, որ 1000 տարվա ընթացքում սերունդներն այդ կառույցի վրա ցույց տան իրենց ունակությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել