Էսօրվա ֆեյսբուքյան դիսկուրսը սկսեց Նիկոլի հիվանդանալու ճիշտ-սուտ լինելով, անցավ կեղծ բարեպաշտների ու իրերն իրենց անունով կոչողների պոլեմիկայով, և եկանք-հասանք ներել-չներելու հանգրվանին։ Էս առումով ուշարգրավ էին Artur Danielyanի ու Farmanyan Samvelի տեսակետները։

Արթուրն ասում է, որ Նիկոլն ու իր թայֆան պետք է պատասխան տան իրենց բոլոր պղծությունների համար՝ սկսած դագաղներից ու լենտերից, վերջացրած զենքի ու սիգարետի կանտրաբանդայով ու էն ամենով, ինչում ամբողջանում է այս ստի ու երեսպաշտության իշխանությունը։ Ֆարմանյանն էլ ասում է, որ լավ պետությունն ու լավ իշխանությունը պետք է կարողանա էջ շրջել, ներել ու ազգային համերաշխություն ապահովել։

Մինչ իմ դիրքորոշմանն անցնելը մի հատ դեպք պատմեմ։ Մի անգամ գործընկերական կռուգով խաշի էինք ու ներկա ընկերներից մեկը, լսելով իմ տեսլականները Հայաստանի ու Նիկոլենց ապագայի մասին, մի անեկդոտ պատմեց։

Ուրեմն հարսանիքից հետո առաջին ամուսնական գիշերն ա, հարսը բարձրանում է պահարանի գլխին ու հրաժարվում է իջնելուց։ Հրաժարվում է, երբ մարդն է համոզում։ Հրաժարվում է, երբ սկեսուր-սկեսրայրն են համոզում։ Վերջը գնում են հարսի հորն ու մորն են բերում, որ համոզեն։ Հերն ասում է՝ իջիր, աղջիկ ջան։ Հարսն էլ պատասխանում է. «Պապ, որ դու իմանայիր, որ հենց պահարանի գլխից իջնես, քեզ մերիտինդելու են, կիջնեի՞ր»...

Ընկերոջ միտքն այն էր, որ պետք չէ բացահայտ ասել Նիկոլենց, որ հենց պահարանից իջնեն, իրենց մերիտինդելու են, որովհետև տենց չեն իջնի։

Հիմա իմ դիրքորոշմանն անցնեմ ու փորձեմ կապել Դանիելյան-Ֆարմանյան դիսկուրսն ու անեկդոտը։

Ես վստահ եմ, որ մեր «հարսը» որևէ պատրանքներ չպետք է ունենա այն մասին, թե ինչ է լինելու, երբ նա իջնի պահարանի գլխից։ Ավելին ասեմ՝ ես վստահ եմ, որ մենք ու այլոք որևէ բարոյական իրավունք չունենք խաբելու և որևէ տեսակի պատրանքներ սերմանելու։ «Հարսը» պետք է երկու բան հստակ իմանա.

- Ինքը վաղ թե ուշ իջնելու է պահարանի գլխից,

- Իրեն հաստատ մերիտինդելու են, ընդ որում՝ ինչքան ավելի ուշ ու կապրիզներով իջնի, էնքան ավելի շատ ու ավելի բռի են մերիտինդելու։

Եթե խաբես հարսին ու հետո մերիտինդես, դա էլ արդար չի լինի, որովհետև արատավոր կլինի, քանզի հենքը կլինեն էլի նույն սուտն ու երեսպաշտությունը, որի համար այս հարսին կարելի է և պետք է մերիտինդել։

Ու չմերիտինդելու տարբերակ չկա, որովհետև իրականում արատավոր փակ շրջանը կկրկնվի, եթե մենք որդեգրենք իբր ներելու և իբր համերաշխության կուրսը։ Ո՞ւմ ներենք։ Ախր էդ մարդիկ սկի մտքներին էլ չունեն ներողություն խնդրելու։ Հա, հենց պահարանի գլխից իջնեն/իջեցնեն/ընկնեն, էդ ժամանակ մի այլ կարգի համակվելու են մեղքի զգացողությամբ ու աղիողորմ ներողություն են խնդրելու, բայց, դե, ո՞ւմ է պետք այդպիսի ներողությունը, այն էլ՝ այսքանից հետո։

Հետո՝ մի հատ էլ եկեք էդ համերաշխության պահը հասկանանք։ Էդ ո՞ւմ հետ պետք է համերաշխ լինենք։ Ֆեյքերի ֆաբրիկաներ կազմակերպող, մոդերացնող ու շարքային ֆեյքավար պոռնկորդիների՞ հետ։ Ուտող-ուրացող, դավաճան ու անսկզբունքային նախկինների, նախկին-նախկինների ու ներկա նախկիների՞ հետ։ Սոցիալական ցանցերում սեռական հայհոյանքներ գրող ծյոծկեքի՞ հետ։ Թե՞ Գլենդել-նա-Դոնուներում ծվարած, Հայաստանից փախած ու իրենց սիրելի ժողվարչապետի 2 տարվա իշխելուց հետո էլ չվերադարձած անհայրենիքների հետ։ Առհասարակ, ո՞նց կարող է բարոյական մարդը համերաշխ լինել պոռնկորդու հետ։ Ըստ իս, դա առնվազն անհնար է, եթե չասենք, որ պոռնկորդու հետ համերաշխ բարոյական մարդը չի կարող լինել այդպիսին։

Ու թող տարընթերցումներ չլինեն։ Ես որևէ կերպ չեմ ասում, որ այն, ինչ արել են Նիկոլենք, պետք է անենք մենք, կամ էլ այլք՝ Նիկոլենց նկատմամբ։ Ընդհակառակը՝ ես պնդում եմ, որ այն կարմիր գծերը, որոնք տրորվել են, պետք է էլի դառնան կարմիր գիծ, տաբու, իսկ դա անում են պատժելով, ոչ թե ներելով։ Հայ մարդու մոտ որևէ կասկած չպետք է լինի, որ հայհոյանքի, անպատասխանատու վարքի ու բարքի, դագաղների ու սև լենտերի և այլ made in Nikol պղծությունների համար ինքը պատասխան է տալու ու պատասխան է տալու իր ազատությամբ, բարեկեցությամբ, առողջությամբ ու երևի նաև կյանքով։

Չի՛ լինելու այնպես, որ մարդը պոռնկորդություն անի, հետո ասի՝ կներեք ու անցնի առաջ։ Ո՛չ, պոռնկորդություն արած մարդը նախ ներկայացվելու է այդպես, ու իրեն այդպես են ճանաչելու, ըստ այդմ՝ վերաբերվելու են, ըստ այդմ, նա ըմբոշխնելու է այս կյանքի բոլոր հաճույքներն ու դժվարությունները։ Իսկ ներելը մարդունը չէ։ Ո՞վ ենք մենք, որ ներենք։ Աստված է ներում, իսկ մենք պետք է անենք այնպես, որ մեզ ու մեզ շրջապատող մարդկանց Աստված ներելու ավելի քիչ բան ունենա։

Այնպես որ, երկար ամփոփման փոխարեն թերևս կրկնեմ. հարսն իջնելու է պահարանի գլխից, ու հարսին, միանշանակ, մերիտինդելու են ու նենց են մերիտինդելու, որ մի քանի սերունդ էլ չունենանք հարսներ, որոնց մոտ կլինի գայթակղություն պահարանի գլխին ելնելու ու սեփական տան հերն անիծելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել