Tert.am-ը գրում է.

Հավելյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ կատաղի բողոքի ցույցերի ժամանակ իրավապահ մարմիններին աջակցելու համար: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլի Մաքինանին ճեպազրույցի ժամանակ:

«Չեմ ուզում առաջ անցնել այն գործողություններից, որոնց մասին կհայտարարվի, սակայն կարող եմ ասել, որ հավելյալ դաշնային ուժեր կտեղակայվեն, ինչպես նաև կենտրոնական հրամանատարական կենտրոն կստեղծվի տեղական կառավարությունների հետ համատեղ»,- մանրամասնել է մամլո քարտուղարը:  

Հիշեցնենք, որ երկրով մեկ բռնկված և օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերի ֆոնին ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքապետն ու Մինեստոայի նահանգապետը հայտարարել էին երկու օրով պարետային ժամ սահմանելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել