Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգել գյուղի չշահագործվող դպրոցում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2-ական մարտական հաշվարկ: Այս պահին հրդեհի դեմ պայքարում են ոչ միայն հրշեջ-փրկարարներն, այլ նաև գյուղի բնակիչները, այդ թվում՝ ավագ և երիտասարդ սերնդի տղամարդիկ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև մարզպետարանի ներկայացուցիչները: Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու մարզի բժշկական կենտրոններից մեկի բժիշկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել