Tert.am-ը գրում է․

ԱԺ-ում քննարկվում է Զբաղվածության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

Նա նշեց, որ փոփոխությունները տեխնիկական բնույթ ունեն և այդ փոփոխությունները կարող են բաժանվել երեք մասի:

«Փոփոխված Սահմանադրությամբ և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այս պահին նախարարությունը չունի այդ լիազորությունը և առաջին կետով ցանականում ենք ներառվի այս ակտը և նախարարությունը ընդունի ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր»,- ասաց նա

Երկրորդ մասը փոփոխության, ըստ փոխնախարարի՝ վերաբերում է զբաղվածության ամենամյա պետական ծրագրի բաշխումներին: «Գիտեք, որ հատկապես վերջին շրջանում՝ կորանավիրուսով պայմանավորված, երբեմն կարիք է լինում ճկուն լինելու, արագ վերաբաշխումներ անելու մի տարածաշրջանից մյուս տարածաշրջան, ինչպես նաև մի ծրագրից, մյուս ծրագիր, և այս առումով շատ կարևոր է, որ նախարարությունը կարողանա՝ ի դեմս նախարարի, այս մասով նույնպես ճկունություն ունենալ»,- նշեց Ուդումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել