Armsport.am-ը գրում է․

ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը միացել է Միննեապոլիսում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո մեկնարկած հակառասիստական ակցիաներին։

«Հասկանում եմ, որ արդեն մի քանի օր է լռություն եմ պահպանում։ Փորձում էի հասկանալ այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում։ Այն ժամանակ, երբ ես մարդկանց խնդրում էի միավորվել ու աշխատել միասին, պարզվեց, որ մենք ավելի հեռվացած ենք, քան երբևէ։

Մարդկանց համար ցավոտ է, նրանց պատասխաններ են պետք։ Սևերի կյանքը նշանակություն ունի։ Սևերի մշակույթը նշանակություն ունի։ Սևերի հասարակությունը նշանակություն ունի։ Մենք նշանակություն ունենք»․- գրել է Ռեշֆորդը թվիթերյան իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել