Մարդիկ ամեն օր արթնանում են և հիանում ու ապրում Արեգակի լույսով, իսկ երեկոյան հետևում են գեղեցիկ մայրամուտին : Գիշերը մենք հանգստանում ենք և վերականգնում մեր ուժերը նոր օրվա համար : Հենց այդպես է կազմակերպված կյանքը Երկիր մոլորակի վրա : Սակայն ի՞նչ կլինի, եթե գիշերն ու ցերեկը դադարեն իրար փոխարինել, մշտապես ցերեկ լինի և Արեգակը դադարի մայր մտնել :

Երկիր մոլորակի վրա գիշերն ու ցերեկը առաջանում են մոլորակի՝ իր առանցքի շուրջ պտտման արդյունքում : Ցերեկը մոլորակը լուսավորում է Արեգակը, իսկ գիշերն այն հայտնվում է սեփական ստվերում և լուսավորվում է Լուսնի լույսով : Քանի որ Երկիրն էլիպսաձև է, Արեգակի լույսով լուսավորվում է դրա միայն մի մասը : Առանցքի շուրջ պտտման արդյունքում օրվա տարբեր հատվածներում Արեգակը տարբեր չափով է լուսավորում :

Իսկ եթե միայն ցերեկ լինի, ապա այն կտևի ոչ թե 24 ժամ, այլ 365 օր : Բացի դրանից, ցուրտ այլևս երբեք չի լինի, և Արեգակի մշտական ճառագայթների տակ մոլորակն աստիճանաբար կայրվի : Դա տեղի կունենա այն հատվածում, որը կգտնվի Արեգակի տակ : Իսկ հակառակ կողմում, երը մթության մեջ կլինի, մտապե սգիշեր ու ցուրտ կլինի :

Արեգակն այսօր՝ բնական պտտման պայմաններում, դուրս է գալիս արևելքից և մայր է մտնում արևմուտքում, քանի որ իր առանցքի շուրջ պտույտը Երկիրը պտտվում է արևելքից արևմուտք ուղղությամբ : Եթե մոլորակը կանգ առնի, ապա Արեգակը, ամենայն հավանականությամբ, կկանգնի արևմուտքում, իսկ Լուսինը՝ արևելքում :

Սակայն միակ խնդիրը մութն ու ցուրտը չի լինի : Երկրի համար սեփական առանցքի շուրջ պտտվելը մեծ նշանակություն ունի, և եթե այն կանգ առնի, ապա աղետ տեղի կունենա : Կարևոր է նաև կանգի արագությունը : Եթե մոլորակը կտրուկ կանգ առնի, ապա մենք չենք հասցնի ոչինչ նկատել և կսկսենք մոլորակի վրա՝ տիեզերական տարածությունում, մոտ 1670 կմ/ժ արագությամբ թռչել :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել