Armenpress.am-ը գրում է․

Աֆրիկայում նոր կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 144,7 հազարի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկսվելուց ի վեր Աֆրիկյան մայրցամաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 144 702 դեպք, 4149 հիվանդ մահացել է: Ապաքինվել է 61 164 մարդ։

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավ-Աֆրիկյան Հանարապետությունում (32 683), Եգիպտոսում (23 449), Նիգերիայում (10 162) Ալժիրում (9 394): Ամենաշատը COVID-19 հիվանդներ են մահացել Եգիպտոսում (913), ՀԱՀ-ում (683) և Ալժիրում (653):

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել