Ուֆոլոգները չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ գիտության ստեղծման պահից ի վեր փորձում են հնարավորինս ամեն տեղ գտնել կամ ֆիքսել այլմոլորակայինների գոյությանն առընչվող փաստեր: Նրանց ուսումնասիրությունները չեն սահմանափակվում ժամանակակից տեղեկություններով: Գիտնականները հաճախ հղում են կատարում պատմական աղբյուների:

Շատ մարդկանց համար ամենակարևոր փաստաթուղթը հանդիսանում է Աստվածաշունչը: ՉԹՕ-ներն ուսումնասիրող շատ գիտնականներն այն ուսումնասիրելիս եզրահանգում են, որ դրանում չափազանց շատ են վկայությունները ՉԹՕ-ների գոյության մասին: Ապացույցներ կարող են հանդիսանալ նաև արվեստի գործերը, որոնցից ամենահայտնիներն այժմ կներկայացնենք:

«Քրիստոսի խաչելությունը», 1350 թ.

Այս կտավը գտնվում է Կոսովոյում, ավելի կոնկրետ՝ Վիսոկի Դեկանի վանքում: Դրանում պատկերված է Հիսուսի խաչելության տեսարանը, սակայն ամենահետաքրքիր դետալը անկյուններում է: Նկարիչը պատկերել է ինքնաթիռներ, որոնցից մեկը հետապնդում է մյուսին: Մարդիկ կարծում են, որ նկարիչը փորձել է ներկայացնել Լուսնի և Արեգակի սիմվոլիկան:

«Աստվածածինը սուրբ Հովհաննեսի հետ», 1400 թ.

Այս կտավում Աստվածածնի ձախ ուսի հետևում նկատվում է անհայտ օբյեկտ, որը շատ նման է այլմոլորակային նավի: Աստվածածինը այնպես է պատկերված, կարծես փորձում է իր երեխաներին պաշտպանել ՉԹՕ-ից: Վարկածներից մեկի համաձայն՝ Դոմենիկո Գիրլանդայոն փորձել է այս կերպ իր սեփական ստորագրությունը թողնել, սակայն հարցն այս պարագայում այն է, որ շատ արվեստագետներ պնդում են, որ այս կտավը պատկանում է Սեբաստիանո Մայնարդիին կամ Յակոբո դել Սելայոյին:

 

«Ավետում սուրբ Էմիդեուսի հետ», 1486 թ.

Արվեստի այս գործը պատկանում է Կառլո Կրիվելիի վրձնին, ով իտալացի նկարիչ էր: Կտավում վարպետը պատկերել է Սուրբ Մարիամին, ով կրծքի մոտ պահել է Սուրբ Հիսուս Քրիստոսին: Աշխատանքը մանրամասնորեն ուսումնասիրելիս նկատվում է լույսի շող, որը արտացոլվում է սկավառականման օբյեկտից: Ուֆոլոգները կարծում են, որ դա ՉԹՕ է:

«Տրիումֆ», 1538 թ.

Գոբելենը ստեղծվել է Բելգիայում՝ Բրյուգայում: Դրանում պատկերված է մարմինների զույգ, որոնք ժամանակակից պատկերացումներին համապատասխան շատ նման են ՉԹՕ-ների: Կտավն ուսումնասիրելիս դրա ձախ անկյունում կնկատեք օդաչուների համար նախատեսված բաժիններ ունեցող թռչող ափսեներ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել