Tert.am-ը գրում է․

«Իմ քայլը» խմբակցոթւյան ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ քննարկումներ են ընթանում Ազգային Ժողովի նիստերը հեռավար անցկացնելու վերաբերյալ, սակայն որոշակի խոչընդոտներ կան, դեռևս աշխատանքը չի դադարեցվելու: Նա ընդգծեց, որ բոլորը պատգամավորները կրում են դիմակներ, սակայն եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է հանձնել թեստեր, ապա կհանձնեն:

Դիտարկմանը, որ նախարարությունը հորդորում է կոնտակտավորներին ինքնամեկուսանալ, սակայն ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք կոնտակտավոր են, ինչպես օրինակ՝ Հրաչյա Հակոբյանը, սակայն ինքնամեկուսացված չեն, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ վարչապետի հայտարարությունից հետո բոլոր անհրաժեշտ գործողությունները կիրականացվեն, որպեսզի աշխատանքները չխաթարվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել