Աղիքների բորբոքում/ռոտավիրուս

Պատճառներն են՝ սննդային թունավորումները, արդյունաբերական թույները (սնդիկ, կապար, ֆոսֆոր պարունակող միացությունները), որոշ վարակային հիվանդություններ (դիզենտերիան, ամեոբիազը), որդերը:
Այս հիվանությունը օրգանիքմ է թափանցում ոչ միայն սննդի հետ, այլ նաև ջրի, որից հետսո սկսվում է բազմանալ օրգանիզմում: Այս հիվանդությունը հաղթահարելի է չափահաս մարդու համար, բայց կարող է մահացու լինել երեխայի համար. ամեն տարի, ըստ ԱՀԿ-ի, աղիքային բորբոքումը/ռոտավիրուսները սպանում է մոտ 450,000 երեխա մինչև 5 տարեկան:

Գրիպ

Գոյություն ունի ավելի քան 2000 տեսակի վիրուս: Ըստ վիճակագրական տվյալների այս վիրուսից տարեկան մահանում է շուրջ 250-500 հազաև մարդ, իսկ վարակվում է 3-5 միլիոն մարդ: 

ՄԻԱՎ

Վիրուստ այլևս չեն դիտարկում ճակատագրական, սակայն այն մնում է դեռ վտանգավոր, եթե այն ժամանակին չհայտնաբերեն: Ցավոք սրտի, մարդկանց միայն 70% է իմանում, որ վարակակիր է:

Կատաղություն

Վիրուսային հիվանդություն, որը բերում է մարդկանց և այլ կաթնասունների մոտ գլխուղեղի բորբոքման: Վիրուսը տարածվում է, այն ժամանակ, երբ վարակված կենդանին քերծում կամ կծում է այլ կենդանիներին կամ մարդուն:

Էբոլա վիրուսային հիվանդություն

4 տարի առաջ ամբողջ աշխարհը մտահոգված էր այս հիվանդության պատճառով: Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում այս վիրուսից մահացավ շուրջ 12 910 մարդ: Ախտանշանները հիմնականում սկսվում են վիրուսով վարակվելուց հետո 2 օրից 3 շաբաթվա ընթացքում, դրանք են՝ տենդ, կոկորդի ցավ, մկանային ցավեր և գլխացավեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել