Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում երեկ գիշեր ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել Սպիտակ տան հարակից տարածքներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ոստիկանությունը կիրակի երեկոյան ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի կենտրոնում կուտակված ցուցարարներին հակազդելու գործողություններին: Իրավապահները փուլ առ փուլ հետ են մղել մարդկանց՝ առանց նրանց ձերբակալելու։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լաֆայեթի պուրակ են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ՝ ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ գտնվող շենքերում բռնկումները մարելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել, սակայն ջրի շշեր են նետել իրավապահների ուղղությամբ և հրացվառություններ անցկացրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել