Tert.am-ը գրում է․

Գազի սակագնի հարցն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլևս չեն գտնվում Խորհրդային Միության մեջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարյա անվճար էր տրվում: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Հայաստանին այդպես էլ չի հաջողվում Ռուսաստանի հետ գազի սակագնի նվազման շուրջ բանակցություններում հաջողել, իսկ օրինակ, Վրաստանի դեպքում Ռուսաստանը նախատեսում է իջեցնել գինը 15 տոկոսով:

«ԵԱՏՄ-ը, ինչպես հայտնի է, քաղաքական բլոկ չէ, առանձին սուվերեն պետությունների միություն: Այդ իսկ պատճառով սակագնի համար, որը ժամանակին համարյա ոչինչ չարժեր, հիմա պետք է բանակցել առանձին»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ ռուսական գազի սակագնի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում նաև այլ օբյեկտիվ պատճառով.  ժողովրդավարական երկրների տնտեսություններում չի կարող լինել ֆիքսված մեկ սակագին ապրանքի համար, և արտադրողը կամ վաճառողը կարող են սահմանել իրենց ցանկացած գինը:

«Այդ իսկ պատճառով այնպիսի դեմոկրատն ու լիբերալը, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, պետք է ողջունի առևտրում նման մոտեցումն ու սկզբունքները»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել