Tert.am-ը գրում է․

Tert.am-ը ՀՀ-ի հակահամաճարակային քաղաքականության մասին զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ: Նրա խոսքով՝  ՀՀ ներկա կառավարությունն, ինչպես նախորդ կառավարությունները, չունի երկրի կառավարման ռազմավարություն, իսկ կորոնավիրուսի տարածման դեմ նախատեսած սահմանափակումները պարզապես ջղաձիգ արձագանքներ են:

-Պարո՛ն Մեսրոբյան, արդեն գրեթե երեք ամիս է` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանի կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել ու մտցրել սահմանափակումներ: Ըստ Ձեզ՝ ռազմավարության ինչպիսի՞ սցենար են մշակել ՀՀ իշխանությունները:

—Ներկա կառավարությունն, ինչպես Հայաստանի կառավարությունները 1991թ.-ից սկսած, ռազմավարական ծրագրեր չեն մշակել: Իսկ առ այսօր հրապարակած ծրագրերը ծրագրեր չեն: Դրանք միշտ եղել են և հիմա կան թամադաների բաժակաճառերի ժողովածուներ, հետևապես ռազմավարության մասին խոսալն անիմաստ է: Ես բազմիցս հրապարակել եմ, թե կառավարության ռազմավարական ծրագիրն ինչ պահանջների պետք է բավարարի: Ցավոք, ներկա կառավարությունն էլ բացառություն չէ:

1991թ.-ից  բոլոր կառավարությունները մարտավարական և պահի կառավարում են իրականացրել: Նման պահվածք դրսևորվում է նաև կորոնավիուսի դեմ պայքարում:

Երբ կառավարությունն ունի ռազմավարական ծրագիր, նա իրականացնում է ակտիվ կառավարում, իսկ երբ չունի` ռեակտիվ: Ահա թե ինչու մեր բոլոր ժամանակների իշխանություններն արձագանքում են կա՛մ դեպքերի զարգացմանը, կա՛մ դրսի պարտադրանքին:

Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպիսին էր մեր իշխանությունների պահվածքը 2020թ.-ի հունվար-փետրվարին, հետո մարտին ու դրանից հետո, կտեսնենք, որ ներկա կառավարությունն իրեն նույն կերպ է պահում, ինչպես իրեն պահեց 2008 թ.-ի իշխանությունը, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր: Այն ժամանակ էլ Հայաստանը հայտարարում էր, որ այդ ճգնաժամն իրեն էապես չի վնասելու, քանի որ Հայաստանը բավականաչափ ներգրավված չէ միջազգային ֆինանսատնտեսական համակարգի մեջ: Բայց տեսանք, թե ինչ եղավ… Այն ժամանակ հայտարարում էին նաև, որ ճգնաժամից հետո Հայաստանն է՛լ ավելի լավ վիճակում կհայտնվի: Արդյունքում, մեկ տարի հետո, Հայաստանի ՀՆԱ-ն անկում ապրեց 14.5 տոկոսով: Դա աշխարհի պետությունների տնտեսությունների անկման վատագույն ցուցանիշներից մեկն էր: Նույնը հիմա է հայտարարվում: Նախ ասում էին, որ կորոնավիրուսը մեզ լուրջ չի սպառնում, հետո սկսեցին խոսել սպառնալիքներից, հետո նաև պնդել, թե կորոնավիրուսը նոր հնարավորություններ է ստեղծելու: Երկու տարբեր կառավարություններ, բայց դրսևորման ինչպիսի նույն վարքագծեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել