Tert.am-ը գրում է․

ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել այն բանից հետո, երբ ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով Մինեապոլիս քաղաքում մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը: Սա բերել է զանգվածային բողոքի ակցիաների ԱՄՆ մի շարք քաղաքներում, որոնք վերաճել են բախումների իրավապահ ուժերի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Անկարգություններից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը Լոս Անջելեսն է: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պարետային ժամ է հայտարարել քաղաքում և պատրաստության է բերել Ազգային գվարդիան` արտակարգ իրավիճակում միջամտելու համար:

Քաղաքում անկարգությունների ընթացքում խանութներ են թալանվել, այդ թվում շատ հայտնի Մելռոուզ և Ֆեյրֆաքս փողոցներում, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, 100-ավոր ձերբակալություններ են տեղի ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել